ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում ավարտվել է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ 2024 թվականի նոյեմբերին ստեղծել և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն, որի շրջանակում ապօրինի գործունեությունը քողարկելու, հարկերից խուսափելու, հանցավոր եղանակով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով իրավաբանական անձանց գրանցման իրավասու մարմնում ինչպես իրենց, այնպես էլ այլ անձանց անուններով գրանցել են մի շարք ընկերություններ և ներգրավել են կազմակերպության բազմաթիվ անդամների:
Հանցավոր կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...