Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Ինչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճում Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. Պեսկով Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը Տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորեն TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան Հարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է Հայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար
Հայաստան

Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն

Անցնող տարում Արդարադատության նախարարությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարեց, որոցով լավարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները։ 2026–ի համար էլ են նախատեսել մի շարք փոփոխություններ։ Դրանք բխում են ինչպես կառավարության՝  2023–2026թթ հակակոռուպցիոն ռազմավարությունից, այնպես էլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ու անդամ պետությունների խմբի՝ Գրեկոյի հանդեպ ՀՀ ստանձնած պարտավորություններից։

Կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ, որը պետք է գործարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Օրենսդրական փոփոխությունը արդեն ընդունվել է։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մանրամասնում է․

«Կոռուպցիոն ռիսկերը պետք է գնահատվեն մի շարք ոլորտներում։ Դրանք են՝ հանրային իշխանության բոլոր մարմինները, առողջապահության, սոցիալական, բնապահպանության, կառուցապատման կամ ներդրումային ոլորտներում գործող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև վերջին 3 տարիների ընթացքում պետությունից աջակցություն ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները»։

Փոփոխությունը պայմանավորված է ինչպես կառավարության՝  2023–2026թթ հակակոռուպցիոն ռազմավարությունով, այնպես էլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի ու պետությունների խմբի՝ Գրեկոյի հանդեպ ՀՀ ստանձնած պարտավորություններով։

Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, որ գործադիր իշխանության լայն շրջանակ ու որոշումներ կայացնող անձինք ՝վարչապետը, փոխվարչապետը , նախարարները, նրանց խորհրդականներն ու փոխնախարարները,  եթե առնչվել են ռազմավարական ու իրավաստեղծ փաստաղթղթերի մշակմամբ զբաղվող ֆիզիկական անձանց  հետ, պետք  պարտադիր հրապարակեն այս տեղեկությունները պաշտոնական կայքերում․

«Փոփոխությունը միտված է հանրային, գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործունեության թափանցիկությանը։ Այս գործողությունը նախատեսված է նաև հակակոռուպցիոն ռազմավարությամբ ՝ 2023-26 թ-ների, ինչպես նաև Գրեկոյի հանդեպ ստանձնած պարտավորություններով»։

Իրական շահառուների հայտարարագրի ինստիտուտը կկատարելագործվի։ Մշակվել է նախագծերի փաթեթ, որով հստակեցվում են իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների արժանահավատության ստուգման մեխանիզմները։ Իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական վարույթները նախատեսվում է իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով․

«Անհրաժեշտությունը առաջացել է պոտենցիալ վարչական վարույթների մեծ քանակությամբ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գործնականում հնարավորություն չի ունենում բոլոր իրավախախտումների հետևից գնալ և վարչական պատասխանատվության ենթարկել, ուստի նոր գործիք ենք նախատեսում ներդնել, որով հնարավոր կլինի էլեկտրոնային եղանակով իրականացնել»։

Նախատեսվում է նաև գործունեության  որոշակի սահմանափակումներ մտցնել, եթե հայտարարագիր չներկայացվի։ Նշված կազմակերպությունը չի կարող զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ։ Առաջարկվում է նաև գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ խստացնել հետաշխատանքային սահմանափակումները․

«Այս շրջանակի անձինք պաշտոնը դադարեցնելուց հետո 12 ամիս չեն կարող լինել 3-րդ անձանց ներկայացուցիչը այն մարմինների հետ հարաբերություններում, որտեղ իրենք պաշտոն են զբաղեցրել կամ որոնց նկատմամբ վերահսկողություն են իրականացրել։ Բացի այդ, պաշտոնը դադարեցնելուց հետո 18 ամիս չեն կարող աշխատանքի անցնել այն կազմակերպություններում, որտեղ իրենց պաշտոնավարման վերջին 18 ամիսների ընթացքում  վերահսկողություն են իրականացրել»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ 2025–ին հայտարարագիր չներկայացնելու երկու դեպք են բացահայտել։ Մեկի դեպքում հայտարարատուն մահացել էր, մյուս դեպքում՝ պարզապես չէր ներկայացրել․

«Մյուս տարիներին ունեցել ենք, օրինակ, 30–40 %։ Այս տարի փորձել ենք նաև նախորդ բոլոր տարիների համար չներկայացած հայտարարագրերը հանել ու դրա միջոցով հասկանալ որտեղ են խնդիրները»։

Ավելի քիչ սխալներ են հայտնաբերվել կառավարության անդամների հայտարարագրերում։ Խորհրդարանականների ու հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց դեպքում դրանք ավելի շատ են։ Հայաստանում 7000 բարձրաստիճան պաշտոնյա է հայտարարագիր ներկայացնում։ Նրանց ընտանիքի անդամներն ու փոխկապակցված անձինք միասին 21 000 են կազմում։

2025–ին հանձնաժողովը 200 ուսումնասիրություն է կատարել։ Խախտումներ հայտնաբերել են մոտ 10 %-ի դեպքում։ Բարձրաստիճան պաշտոնայները պաշոտնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել չեն կարող։ Բայց արարողակարգային՝ կարող են։ Մինչև 40 000 դրամ արժեք ունեցող նվերները չեն հայտարարագրվում։ 40 000 դրամը գերազանցող նվերները պարտադիր կերպով հայտարարագրվում են, իսկ 60 հազարը գերազանցող նվերի դեպքում պաշտոնյան պարտավոր է այն հանձնել Պետգույքի կոմիտե։