Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Եւ իսկապես, ում դրոշը պետք է երեւա սահմանի մյուս կողմում։ Վստահաբար կարող եմ ասել, թե ցանկացած դպրոցական, անգամ ցածր դասարանցի կպատասխանի՝ այն երկրի, ում հետ սահմանակցում ես։
Հայաստանի դեպքում սահմանի մյուս կողմում պետք է երեւան Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Իրանի դրոշները։ Թվում է, թե այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, բայց միայն թվում է, քանի որ մի քանի օր է համացանցի հայկական տիրույթում պտտվում է Կապանից արված մի լուսանկար, որտեղ երեւում է Ադրբեջանի դրոշը։
Լուսանկարը տարածողները լալահառաչ գրում են, թե ահա սա է մեր իրականությունը, ահա սա է իրական Հայաստանը։ Նրանց ընդամենը պետք է հորդորել ուշադիր նայել քարտեզին եւ տեսնել, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։
Որքա՞ն կարելի է խաղալ ժողովրդի նուրբ լարերի վրա, որքան կարելի է այնքան ցածր լինել, որ Կարմիր խաչի եւ կիսալուսնի շտապ օգնության մեքենա տեսնել Երեւանում եւ տագնապի ու ողբի աղմուկ բարձրացնել։
Մենք կամ պետք է հասկանանք, թե ովքեր են մեր հարեւանները եւ նրանց հետ ապրելու բանաձեւ գտնենք, կամ պարզապես չենք լինի։ Սա է ճշմարտությունը։ Իսկ եթե ինչ որ մեկը Մեծ Հայքի անկումից 1597 տարի անց ծանր է տանում այդ փաստը եւ չի հաշտվում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի առկա սահմաններով գոյության հետ, ապա դա իր անձնական խնդիրն է, եւ չի կարելի դա փաթաթել ազգի վզին։
Իսկ եթե ուզում եք մեղավոր փնտրել, թե ինչու է Հայաստանի սահմաններն անցնում հենց այսպես, ապա վստահեցնում եմ, այստեղ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, եւ ոչ էլ Լեւոն Տեր Պետրոսյանը որեւէ մեղք չունեն։
Մեղավորներին կարելի է գտնել գոնե 105 տարի առաջ, որոնք հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի թքած ունեին, թե որտեղով կանցնի Հայաստանի սահմանը։
Իսկ հիմա խաղաղվեք եւ կենտրոնացեք Հայաստան պետության զարգացման վրա։ Իսկ նրանք, ովքեր պարզապես այնքան տգետ են, որ չեն հասկանում, որ սահմանի մյուս կողմում կարող է երեւալ հարեւան երկրի սահմանը, ապա առնվազն անելիք չունեն քաղաքական եւ հասարակական դաշտում։ Օրինակ, կարող են պիցցա պատրաստել եւ վաճառել։
Վարդան Հարությունյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»