ԱԺ-ում կրկին ներկայացվեց զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու նախագիծը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամետը փոխարինել 18-ամյա ծառայության ժամկետով՝ գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կրկին քննարկվեց այս նախագիծը՝ ընդգրկվելու դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ։
«Օրենքի նախագիծն այն կարևոր մասերից է, որ նպատակաուղղված է Հայաստանի բանակը պրոֆեսոինալ դարձնելուն, բխում է կառավարության 5-ամյա ծրագրից։ Սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է»,- նշեց նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...