Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը
Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը: Այս մասին ասված է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի տարածած հայտարարության մեջ:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իզմիրլյան բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07.10.2025 թվականի Քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով: Քրեակատարողական ծառայությունը նշված դիմումը վերահասցեագրել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Միաժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանը 29.10.2025թ. գրավոր դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որին ի պատասխան միայն 28.11.2025թ. Կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից:
Հետագայում, արդարադատության նախարարը այս իրավիճակը փորձել էր բացատրել, իբրև սահմանված դիմում չներկայացնելու հանգամանքով: Այդպիսի դիմումներ չէին համարել Միքայել Սրբազանի պաշտպանների դիմումները:
Ընդ որում, 2025թ. հոկտեմբերի 7-ից սկսած 2 ամսվա ընթացքում որևէ պաշտոնատար անձ գրավոր կարգով չի պարզաբանել, որ պետք է ձևական որոշ պահանջներ ապահովել, քանի որ միայն այդ դեպքում իրենք հաշվի կառնեն կալանավորված անձի առողջության իրավունքը:
Ըստ այդ ձևական պահանջի, կալանավորված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարին և նշի նաև քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի անունը, ազգանունը, բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, վերջինիս կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
Ինչևէ, Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը կրկին դիմում է ներկայացրել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) 07.10.2025թ. Բժշկական կենտրոնի տեղեկանքի պատճենը,
2) Քաղվածք հիվանդության պատմագրից,
3) Ուլտրաձայնային հետազոտության արդյունքը,
4) պաշտպանի 07.10.2025թ. դիմումի պատճենը,
5) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի 14.10.2025թ. գրության պատճենը,
6) պաշտպանի 29.10.2025թ. դիմումի պատճենը,
7) պաշտպանի 06.11.2025թ. դիմումի պատճենը,
8.) պաշտպանի 10.11.2025թ. դիմումի պատճենը,
9) ՊՈԱԿ-ի 28.11.2025թ. պատասխանի պատճենը,
10) Միքայել Սրբազանի 09.12.2025թ. համաձայնությունը,
11) Բժիշկների 09.12.2025թ. համաձայնությունը,
12) արտոնագրի պատճենը,
13) Միքայել Սրբազանի 09.12.2025թ. լիազորագիրը:
Նշված դիմումին ի պատասխան, «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 11.12.2025թ. հայտնել է, որ դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրվել է Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը:
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր սրտացավ անձանցից, այդ թվում՝ լրագրողներից»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...