Ազգերի լիգա. Հայաստանը երկրորդ զամբյուղում է
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է զամբյուղները: Հայաստանի հավաքականը հանդես կգա D դիվիզիոնում եւ ընդգրկվել է երկրորդ զամբյուղում: Հունվարի 24-ին կայանալիք վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը եւ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն հայտնվի նույն խմբում:
А դիվիզիոն
Զամբյուղ 1. Գերմանիա, Պորտուգալիա, Բելգիա, Իսպանիա:
Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա:
Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա
B դիվիզիոն
Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա:
Շվեդիա, Ուկրաինա, Իռլանդիա, Բոսնիա-Հերցեգովինա:
Հյուսիսային Իռլանդիա, Դանիա, Չեխիա, Թուրքիա:
С դիվիզիոն
Հունգարիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա:
Հունաստան, Սերբիա, Ալբանիա, Նորվեգիա:
Չեռնոգորիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա:
Կիպրոս, Էստոնիա, Լիտվա:
D դիվիզիոն
Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան:
Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ:
Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա:
Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար:
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2018 թվականի սեպտեմբերից, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:
Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:
Ազգերի լիգայում կվիճարկվեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:
Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից