Երկիր, որտեղ ոչինչ չի լինում
Զարգացման առաջին նախապայմանը նպատակն է։ Իսկ ի՞նչ նպատակ ունի մեր երկիրը։ Ո՞վ կարող է ասել, թե դեպի ուր ենք մենք գնում։ Հայաստանը նման է նավի, որը անիմաստ եւ աննպատակ դեգերում է օվկիանոսի այս ծայրից դեպի մյուս ծայրը եւ չունի նպատակակետ։ Մեզ մոտ ամեն ինչ անիմաստ է, ձեւական, իներցիայի ուժով։
Մի կողմ թողնենք այն, որ դեռ որեւէ մեկը լրջորեն չի փորձում պարզել, թե ինչ է իրականում կատարվում կրթական եւ առողջապահական համակարգերում, թե ինչ է կատարվում բնակչության սպասարկման հետ առնչվող հիմնարկներում, եւ թե ինչ է իրականում կատարվում հարկային եւ մաքսային մարմիններում, ինչպես նաեւ մյուս բոլոր ոլորտներում եւ բնագավառներում, եւ փորձենք պարզել, թե որն է մեր նպատակը, այս կամ այն ոլորտի նպատակը։
Հետեւեք լրահոսին եւ կհասկանաք, որ այս երկրում ոչինչ տեղի չի ունենում, եթե չհաշվենք կենցաղային միջադեպերը եւ աղյուսակում «պտիչկա» կամ «գալչկա» դնելու, ինչպես նաեւ մի լավ «ատկատ» անելու համար արվող միջոցառումները։
Ոչինչ չի կատարվում, քանի որ աննպատակ, անուղղություն երկրում ոչինչ չի կարող կատարվել։ Եւ նույնիսկ ամենակարեւոր հարցերի քննարկման ժամանակ ոչ թե բուն հարցն է քննարկվում, այլ այն լավ առիթ է հանդիսանում նեղ անձնական նպատակներն իրականություն դարձնելու համար, ինչպես նաեւ նոր ինտրիգներ հյուսելու համար։ Աննպատակ եւ անուղղություն երկրում այսպես էլ լինում է։
Եւ ինչ ուղղություն կարող է ունենալ նավը, եթե այնտեղ գտնվողների մի զգալի մասը երազում են այնտեղից թռչելու, մեկ այլ նավում հայտնվելու կամ պահեստներից ուտելիք եւ ապրանք թռցնելու մասին։
Մենք պետք է փորձենք հասկանալ, թե մենք ուր պետք է գնանք։ Մենք պետք է մեր առջեւ նպատակ դնենք եւ շարժվենք դեպի այդ նպատակը, այլապես գնալով ավելի տխուր եւ ձանձրալի պատկեր կստացվի եւ նույնիսկ ինտրիգներն արդեն կսպառեն իրենց։
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»