«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», գրում է Express-ը: Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կիսապաշտպանն անցանկալի անձ է դարձել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:
«Մանչեսթեր Յունայթեդը», հավանաբար, կվաճառի Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանն արդեն անցանկալի է դարձել «Օլդ Տրաֆորդում»: Այն, որ Հենրիխը չէր հայտավորվել ԲԿՄԱ-ի դեմ ոչինչ չորոշող խաղին, մեծացնում է նրա հեռանալու հավանականությունը: Մոուրինյոն ցանկանում է «պայթուցիկ» ու փոթորիկի պես խաղացող 10 համարի դիրքում: Մխիթարյանն այնքան էլ չի համապատասխանում այդ դերին»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը: Ավելի վաղ նշվում էր նաեւ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չէ Մխիթարյանին ներառել իտալական «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի տրանսֆերի գործարքում:


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից