Ձերբակալվել է Թրամփի մամուլի քարտուղարի ազգականը
Դոնալդ Թրամփի վարչակազմը կոշտ քաղաքականություն է վարում ներգաղթյալների նկատմամբ։ Սա ազդել է նաև նախագահի մերձավոր շրջապատի անդամների, մասնավորապես՝ նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի ընտանիքի վրա։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) ձերբակալել է Բրունա Ֆերեյրային՝ Լևիթի տասնմեկամյա զարմիկի մորը։
Հայրենիքի անվտանգության նախարարության խոսնակը պնդել է, որ Ֆերեյրան «հանցագործ, անօրինական ներգաղթյալ» է, որը, ենթադրաբար, նախկինում դատապարտվել է հարձակման համար։ Քանի որ նա մի անգամ երկիր է մտել տուրիստական վիզայով և այլևս այնտեղից դուրս չի եկել, այժմ նրա դեմ արտաքսման գործընթաց է սկսվել։
Ինչպես է Քերոլայն Լևիթը վերաբերվում իր զարմիկի մոր ձերբակալությանը, անհայտ է. Թրամփի մամուլի քարտուղարը լռել է։ Նա համարվում է ԱՄՆ խիստ ներգաղթային քաղաքականության ուժեղ կողմնակից։ 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը կայացած իր առաջին մամուլի ասուլիսում Լևիթը շեշտել է, որ Միացյալ Նահանգներ անօրինական մուտք գործող մարդիկ խախտում են օրենքը և, հետևաբար, ենթակա են արտաքսման։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել