Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական կուսակիցների հետ փակ հանդիպմանը ենթարկվել է կտրուկ քննադատության՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Դա տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նրա վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հակամարտության ծախսերը հոգալու համար տասնյակ միլիարդավոր դոլարներ հատկացնելու խնդրանքով։
Ըստ Reusters-ի՝ Թրամփը վեճի է բռնվել հանրապետական սենատոր Բիլ Քեսիդիի հետ։ Վերջինս հայտարարել է, որ վարչակազմը պետք է բացատրի անցյալ շաբաթ Թրամփի ստորագրած շրջանակային համաձայնագիրը։ Այն ֆինանսական խթաններ է նախատեսում Իրանի համար, սակայն չի հասնում այն նպատակներից և ոչ մեկին, որոնք նախագահը մատնանշել էր պատերազմի սկզբում։
«Ամերիկացի ժողովուրդը պետք է ավելին իմանա, քան մեզ ասում են»,- լրագրողներին հայտարարել է Քեսիդին։ «Թեև չեմ կարող հաստատապես պնդել, բայց թվում է, թե իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես մեզ ասում էին»։
Թրամփը չի հիշատակել Քեսիդիի հետ ունեցած խոսակցությունը, սակայն ավելի ուշ քննադատել է Սենատի քվեարկությունը։
«Իրանը տեսնում է սա և հարցնում՝ «ի՞նչ է սա ընդհանրապես նշանակում»։ Իսկ հիմա դուք հասկանում եք, որ դա անիմաստ է, այնպես չէ՞»,— Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Մի քանի ժամ անց Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ պատերազմի ծախսերը հոգալու համար 70 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով, ինչը ԱՄՆ ռազմական բյուջեն հասցրել է 867 միլիարդ դոլարի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով