Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի անպարտելի մարտիկ Կամո Ունանյանը ողնաշարի ծանր վիրահատությունից և տևական դադարից հետո փառահեղ վերադարձ է գրանցել մեծ սպորտ՝ կարճ ժամանակահատվածում նվաճելով երկու հեղինակավոր միջազգային տիտղոս, հայտնում են Հայաստանի կարատեի միությունից:
Հակառակ բժիշկների այն պնդումներին, թե ստացած վնասվածքների և վիրահատության պատճառով մարզիկը չի կարողանա շարունակել կարիերան, Ունանյանը դիմել է գիտակցված ռիսկի և վերսկսել մարզումները:
Վերադարձի արդյունքը եղել է հունիսի 5-ին Հունգարիայում կայացած առաջնությունում նրա տպավորիչ մասնակցությունը, նա հռչակվել է կարատեի Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն:
Արդեն հունիսի 20-21-ին Լեհաստանում, որտեղ անցկացվել է WKF վարկածով կարատեի միջազգային Գրան պրին, մի քանի տպավորիչ մենամարտերում հաղթանակներ տանելուց հետո դարձել է Գրան պրիի մրցանակակիր:
«Այո, ես դեմ գնացի բնությանը, ռիսկի դիմեցի, և, փառք Աստծո, ռիսկի գնալս տվեց իր արդյունքը՝ հաղթանակով ավարտվեց», - հաղթանակից հետո ասել է նա։
Հուլիսի վերջին Ռումինիայում նա կմասնակցի կարատեի WUKF վարկածով աշխարհի առաջնությանը, ինչպես նաև նախատեսում է հերթական մենամարտն անցկացնել MMA մարզաձևում, որտեղ ներկայումս ունի անպարտելի ռեկորդ՝ 8 հաղթանակ և ոչ մի պարտություն:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»