Նիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմում
Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արգենտինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասը 2026/27 մրցաշրջանում կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմում։
«Սերուցքայինները» նշել են, որ Նիկո Պասն անձամբ է ցանկություն հայտնել և խնդրել մնալ «Կոմոյում»։ Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբն իրեն իրավունք է վերապահել մեկ տարի անց հետ գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Կոմոյի» կազմում անցկացրած 75 հանդիպումներում Պասը դարձել է 19 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 21-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 80 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Կոմոն» Իտալիայի Ա Սերիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»