Ճապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլից
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականը լարված պայքարում 1-2 հաշվով զիջեց Բրազիլիայի ընտրանուն՝ ավարտելով իր ելույթները մրցաշարում։ Հանդիպման ճակատագիրը վճռվեց ավելացված ժամանակի վերջին րոպեին՝ Գաբրիել Մարտինելիի խփած հաղթական գոլի շնորհիվ։
Այսպիսով, ճապոնացիները կրկին դրամատիկ կերպով դուրս մնացին պայքարից փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլում։ Նմանատիպ ցավալի ավարտ Ճապոնիայի հավաքականն ունեցել է նաև 2002, 2010, 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում։ Հատկանշական է, որ իր ողջ պատմության ընթացքում ճապոնական թիմին երբեք չի հաջողվել հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին արգելքը։
Խմբային փուլում Ճապոնիան զբաղեցրել էր F խմբի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Նիդերլանդների հավաքականին, սակայն հետ թողնելով Շվեդիայի և Թունիսի ընտրանիներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով