Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունը Superman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում «Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմը Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Պուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս Ջոնսոն Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը Վարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոն Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին Binance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. Reuters

Որտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունըSuperman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում«Սարդ-մարդ․ Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հատել է 2 միլիարդ դոլարի շեմըԻրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան ՔրդստանինԱննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՊուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս ՋոնսոնԴոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել ՕմանըՎարչապետը այցելել է Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության կենտրոնՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՔննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունըՓրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներինBinance-ը ռուսական իշխանություններին տվյալներ է փոխանցել. ReutersՋոնի Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարինՀանրային սննդի օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջներըWorld Liberty Financial ընկերությունը համագործակցում է հոնկոնգյան WorldClaw ընկերության հետՏան հյուրասենյակը նրանց համար իրական կյանքի խորհրդանիշն էՔննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորություններըԹեհրանը մերժում է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի երկարաձգման շուրջ բանակցություններըԹրամփը Իրանին կոչ է արել հանձնվելՂարաբաղից տեղահանվածների վարձակալության վարձավճարի հատուցման ծրագիրը շարունակվում էՊապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներինՔաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահինԲարսելոնան Տորեսին փոխարինող է գտել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է Գանայի 62 քաղաքացի Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց ՔուշներըԵրևանում լսվում են հայկական ջազի մեղեդիներըԿարեն Դեմիրճյան փողոցում բարեկարգվելու են մայթերը, կլինեն երթևեկության սահմանափակումներԱրտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կանԹուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Ջոն Լուկումիի տեղափոխության մասինԱրթիկի համայնքային ոստիկանները հանցագործության պահին ձերբակալեցին քարհանքերից գողություններ կատարող անձանցԻրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համարՆոր նշանակում Քննչական կոմիտեումՍերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբՎրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններինԱմասիա և Ազատան համայնքներին տրամադրվել են նոր մոտոբլոկներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ դարձնելու համարԱմրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիրԹրամփի աշխատակազմի ղեկավարի անունից հանդես եկած անձը հաղորդագրություններ է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետինԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ«Օլիմպիակոս»-ը 5 միլիոն եվրոյով պայմանագիր է կնքել Նաիր Թիկնիզյանի հետՀայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերըՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումՋԿ ղեկավար կազմը Տավուշում ուսումնասիրել է ջրային ենթակառուցվածքների վիճակը և առկա խնդիրներըՈւթ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համարԱրևը վնասո՞ւմ է մաշկըՇիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքներըՀայաստանի և Հնդկաստանի ԶՈւ ԳՇ-ների միջև համագործակցության նոր ձևաչափ է սահմանվելԼիբանանի նախագահ Աունը կողմ է երկրի հարավում ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայության պահպանմանըՀամատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը . Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահինԶինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Հայաստան

Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան

Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. օրինակ՝ սիրտ-անոթային վիրաբուժության 13 հազար 203, որը, ըստ էության, բավական մեծ ծավալ է. սրա մեջ մտնում են թե՛ ստենտավորումը, թե՛ սրտի բաց վիրահատությունը, ռիթմավարների տեղադրումը: Այդ մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ամփոփելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքները:

«Շատ երկար տարիներ կուտակված խնդիրներով քաղաքացիները առաջին անգամ հնարավորություն ունեն ստանալու այս վիրահատությունները, որովհետև գիտեք՝ սրանք բավական թանկ վիրահատություններ են»,- նշեց նա:

Նախարարը նաև նշեց.

«Էնդովասկուլյար վիրաբուժություն՝ 577 ծառայություն է մատուցված:

Ուսուցքաբանական ծառայություններ. սրանց մեջ մտնում են վիրահատական բուժումները՝ 6543:

Շատ մեծ թիվ է կազմում՝ 12 հազարից ավելի դեպքեր ենք ունեցել միայն դեղորայքային քիմիաթերապիայի մասով: Գիտեք, որ մեզ մոտ դեղերի փաթեթի առումով բավական ընդլայնում ունեցանք ապահովագրության շրջանակներում, եթե նախկինում պետպատվերի առավելագույն չափը 300 հազար դրամ էր, հիմա այն դարձել է 1 մլն 200 հազար դրամ ապահովագրության շրջանակներում»:

Նախարարն ընդգծեց, որ ապահովագրության ներդրումը Հայաստանում դեղորայքի նաև գների վրա որոշակի ազդեցություն կունենա: «Մենք դրա առաջին նշանները տեսնում ենք: Երբ որ նայում ենք մեկ դեղատոմսի սպասարկման արժեքը, տեսնում ենք, որ ավելի շատ դեղորայք ենք կարողացել ապահովել, և միջին մեկ դեղատոմսի արժեքը ավելի նվազ է եղել: Սա մեկ խոշոր գնորդի էֆեկտն է, որ մենք տեսնում ենք, սա մեր նախնընտրական և կարևորագույն հանձնառություններից է, որ, այո՛, Հայաստանում դեղորայքի մասով քաղաքացիների վրա մեծ բեռ կա, բայց այս բեռը թեթևացնելու ճանապարհը ապահովագրությունն է, որ քաղաքացիները ստիպված չլինեն այդ ծանր բեռի տակ ընկնել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: