Արթիկի համայնքային ոստիկանները հանցագործության պահին ձերբակալեցին քարհանքերից գողություններ կատարող անձանց
Հուլիսի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն․ գիշերը քարհանքից գողություն էր կատարվել։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 5-ին։ Գիշերվա ժամը 4․20-ին նույն քարհանքից փախուստի դիմելիս ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Վանաձորի բնակիչ 43-ամյա մի տղամարդ։ Իսկ Եղեգնուտ գյուղի բնակիչ 37-ամյա ընկերը ձերբակալվեց Մարալիկ-Արթիկ ճանապարհին և իր վարած մեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին։
Նրանք խոստովանեցին, որ հուլիսի 28-ի գողությունն իրենք են կատարել։ Հետագա միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվեց, որ տղամարդիկ գողություններ են կատարել ևս հինգ քարհանքերից։ Գողացել էին արդյունաբերական և էլեկտրահաղորդակցության նյութեր, իսկ գողություններից մեկի ընթացքում նաև մտել էին պահակատուն և գողացել կենցաղային տեխնիկա։ Պատճառված վնասի ընդհանուր չափը գերազաանցում էր 3․300․000 դրամը։
43-ամյա տղամարդը կալանավորվել է, իսկ 37-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում