Լիբանանի նախագահ Աունը կողմ է երկրի հարավում ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայության պահպանմանը
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ողջունել է խորհրդարանական նախաձեռնությունն ու ստորագրահավաքը, որոնց նպատակն է երկարաձգել երկրի հարավում տեղակայված միջազգային ուժերի մանդատը։
«ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայությունը հարավում կարևոր է բազմաթիվ պատճառներով։ Այն օգնում է բնակչության կայունությանը իրենց գյուղերում և քաղաքներում, ինչպես նաև նպաստում է կայունության ամրապնդմանը՝ Լիբանանի բանակի հետ համագործակցության և համակարգման միջոցով», - նշել է Աունը X-ում կատարած գրառմամբ։
«Մեր առաջին տարբերակը ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի մանդատի երկարաձգումն է։ Իսկ դրանց մանդատը չերկարաձգելու դեպքում երկրորդ տարբերակը պետք է լինի այնպիսի ձևաչափի ընդունումը, որը կապահովի հարավում միջազգային ուժերի ներկայության շարունակականությունը՝ անհրաժեշտ իրավական շրջանակում։ Այդ ուժերը պետք է գործեն Լիբանանի բանակի կողքին և նրա հետ համակարգված՝ ի աջակցություն կայունության և իրենց վերապահված խնդիրների իրականացման», - նշել է Լիբանանի նախագահը։
Աունը հայտնել է, որ Իսրայելը դեմ է ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայությանը և շուրջ մեկ տարի ճնշում է գործադրում այն դադարեցնելու ուղղությամբ, մինչդեռ Լիբանանը ձգտում է պահպանել միջազգային ուժերի ներկայությունը։
Top news


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում