Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Հունիսի 29-ին Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում անդրադարձel է Հայաստանում այս տարի կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ շեշտելով վերջինիս անկյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման և առաջին գլոբալ վերանայման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման, կայուն զարգացման և իրավունքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հարցում։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարը՝ որպես կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրագործման առանցքային բաղադրիչ։ Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու ներառական և արդյունքահեն քննարկումներ, որոնք միտված կլինեն միջազգային համագործակցության ամրապնդմանը և կենսաբազմազանության պաշտպանության գործում քրեական արդարադատության ինստիտուտների դերի ամրապնդմանը։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև COP17-ի շրջանակներում և դրան ընդառաջ Հայաստանի նախագահության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվելիք միջոցառումները՝ ուղղված շրջակա միջավայրի և քրեական արդարադատության համայնքների միջև առավել սերտ համագործակցության խթանմանը։
Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է, որը պահանջում է քաղաքական կամք, արդյունավետ իրագործում և հավաքական պատասխանատվություն՝ համատեղ հանձնառությունները շոշափելի քայլերի վերածելու համար։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ