Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա և «Խիմկա» տեսակի թմրամիջոցներ
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ 29-ամյա տղամարդը կիսակառույց շինության նկուղում ապօրինի պահում է մարիխուանա։
Ստուգման նպատակով նոյեմբերի 26-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն: Նա ընդունեց, որ նկուղում պահում է մարիխուանա, իսկ կանեփն էլ քաղել է վայրի աճած կանեփի բույսերից։
29-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Վաղարշապատի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարայով` ընդհանուր 218 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված, երկաթյա տարայով` «Խիմկա» թմրանյութի պատրաստուկ և մեկ կաթուցիչ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել