Թրամփը հայտնել է Ազգային գվարդիայի Սպիտակ տան մոտ վիրավորված զինծառայողի մահվան մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չորեքշաբթի Վաշինգտոնում կրակոցների հետևանքով վիրավորված Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը՝ Սառա Բեքստրոմը, մահացել է, հաղորդում է BBC-ն։
«Արևմտյան Վիրջինիայից Սառա Բեքստրոմը, այն գվարդիայի զինծառայողներից մեկը, որի մասին մենք խոսում ենք, մի նշանավոր, հիանալի կին, որը միացել է բանակին 2023 թվականի հունիսին և եղել է բացառիկ անձնավորություն ամեն ինչում։ Նա քիչ առաջ մահացավ», - նշել է Թրամփը զինվորականներին ուղղված Շնորհակալության օրվա ուղերձում։
Ազգային գվարդիայի զինծառայողները չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հարձակման զոհ են դարձել։ Գլխավոր կասկածյալը 29-ամյա աֆղան քաղաքացի Ռահմանուլլա Լականվալն է, որը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։
Երկրորդ զոհը՝ 24-ամյա Էնդրյու Վուլֆը, վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել