Կառավարությունը 3 մլդ դրամ հատկացրեց պետական աշխատողներին հավելավճարներ տրամադրելու համար
«Նախագծով առաջարկվում է սահմանել առաջնահերթությունների ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատման և դրա հիման վրա խրախուսման համակարգ, որը պետք է բարձրացնի Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների ուղղությամբ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը»,-կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Նրա խոսքով՝ փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել հանրային ծառայողների կարողությունները նրանց շարունակական կրթութան միջոցով: «Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրությունը մի մասով կրթական ծախսերի համար նախատեսված գումար է՝ որպես որակավորումը բարձրացնելու և կարողություններն ավելացնելու լրացուցվիչ հնարավորություն»,- հայտարարեց փոխվարչապետը՝ նշելովմ որ ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է։ Տեղեկացվեց,որ պիլոտային ծրագրի իրականացման համար 2025 թվականի պետական բյուջեով կպահանջվի շուրջ 3 մլրդ դրամ:
«Կարծում եմ՝ մեր պետական համակարգը արժանացել է դրան, ոչ մեկը ոչ մեկին լավություն չի անում։ Պարտադիր պայման ենք դնում, որ լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը էլի նոր որոշումներով կկարգավորենք, 10 %-ը պաշտոնյան, պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա: Անկանխիկ վճարումով մենք պետք է տեսնենք, որ որևէ կրթական ծրագրի վրա է ծախսվել, եթե՝ ոչ, այդ դեպքում «մալուսների համակարգ» պիտի գործի», ասաց Փաշինյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել