«Բենեւենտոյի» պարտությունների շարքն ավարտվեց «Միլանի» դեմ խաղում, դարպասապահի գոլը՝ 94-րդ րոպեին (Տեսանյութ)
A Սերիայի նորեկ «Բենեւենտոյի» պարտությունների շարքն ավարտվեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 15-րդ տուրում «Բենեւենտոն» 2:2 հաշվով ավարտեց «Միլանի» դեմ տնային խաղը՝ վաստակելով առաջին միավորն այս առաջնությունում:
Միլանցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել առավելությունը եւ 21 միավորով մնում են 7-րդ տեղում: «Բենեւենտոյի» երկրորդ գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց իտալացի դարպասապահ Ալբերտո Բրինոլին, որը ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ գնացել էր մրցակցի տուգանային հրապարակ:
Հիշեցնենք, որ նախորդ 14 տուրերում «Բենեւենտոն» կրել էր 14 անընդմեջ պարտություն, ինչը բացարձակ հակառեկորդ է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) պատմության մեջ: Այդ ցուցանիշով նախորդ հակառեկորդը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1930/31 մրցաշրջանը սկսել էր 12 պարտությամբ:
«Բենեւենտոն» այս տարի է նվաճել A Սերիայի ուղեգիր:
Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բենեւենտո» - «Միլան»՝ 2:2
Գեորգե Պասկաս, 50, Ալբերտո Բրինոլի, 90+5 - Ջակոմո Բոնավենտուրա, 38, Նիկոլա Կալինիչ, 57
Հեռացում՝ Ալեսիո Ռոմանյոլի, 75 («Միլան»)


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից