Եվրոպան կհատուցի Լապշինի իրավունքների խախտման հանդեպ անտարբերության համար
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դարձել է վհուկորսի զոհը։ Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԼՂՀ-ն տեղեկատվական շրջափակման մեջ պահելու՝ Ադրբեջանի փորձերը ու եվրոպական կառույցների վերաբերմունքը այդ փորձերին։
«Լապշինի կալանավորման ու արտահանձնման ամբողջ գործընթացը իրականացվում էր միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով։ Իսկ եվրոպական կառույցները փակում են աչքերը այդ ամենի վրա։ Ցավոք, կոռուպցիան ներթափանցել է շատ կառույցներ։ Նման անտարբերությունը ոչ մի լավ բանի չի բերի։ Այսօր դա Ադրբեջանի ապօրինի գործողություններն են մի մարդու հանդեպ, վաղը կարող է մեկ այլ հարց լինել։ Վերաձեւակերպելով ռուսական ասացվածքը ՝ կարելի է իրավիճակը այսպես բնութագրել «Միայն հացով ու խավիարով չի մարդն ապրում»։ Եվրոպան լավ կաներ՝ չմոռանար սկզբունքների մասին»,- հիշեցրել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով Ադրբեջանն, ըստ երեւույթին, ստիպված է եղել շատ ջանքեր գործադրել, որպեսզի հասնի Լապշինի արտահանձնմանը։ «Մինչդեռ, Լուկաշենկոն անձամբ էր եկել շնորհավորելու Մանկական Եվրատեսիլի հաղթող (2010 թ-խմբ․)Վովա Արզումանյանին՝ իմանալով, որ նա Լեռնային Ղարաբաղից է»,- նկատեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից