Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմ
Ուկրաինան պատրաստել է պատժամիջոցների երեք փաթեթ, և առաջինն արդեն կիրառվել է։ Այն վերաբերում է ռուսաստանյան «ստվերային» նավատորմի նավապետներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։«Այսօր խորհրդակցություն եմ անցկացրել մեր պատժամիջոցային քաղաքականության վերաբերյալ։ Պատրաստվել է պատժամիջոցների երեք փաթեթ։ Եվ առաջին փաթեթն արդեն այսօր կիրառվել է՝ պատժամիջոցներ ռուսաստանյան «ստվերային նավատորմի» նավապետների դեմ», - հայտարարել է Զելենսկին։Նա հավելել է, որ Ուկրաինան այս բոլոր փաթեթները կհամաժամանակացնի գործընկեր երկրների հետ, որպեսզի ճնշումն աշխատի իրավազորությունների մեծ մասում։Սահմանափակումները սահմանվել են 94 անձի դեմ։ Ցուցակում կան Ռուսաստանի, Վրաստանի, Բանգլադեշի և Չինաստանի քաղաքացիներ, վարորդներ։Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել մի շարք ընկերություններ։Պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադ Վլասյուկը լրագրողներին մեկնաբանություն է տվել պատժամիջոցային փաթեթի վերաբերյալ։Նա հաստատել է, որ «Ստվերային նավատորմի նավապետներ» փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ 94 նավապետների դեմ, որոնք ռուսաստանյան նավթ են տեղափոխել՝ շրջանցելով գնային սահմանաչափը, ինչպես նաև այդ նավատորմի հինգ օպերատոր ընկերությունների դեմ։«Օրինակ, Մյանմարի քաղաքացի Սո Հլաին Վինը JUN MA լցանավի (ԵՄ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի պատժամիջոցների տակ) նավապետն է, որն ավելի քան 40 ուղերթ է կատարել ռուսաստանյան նավահանգիստներից դեպի Չինաստան, Հնդկաստան և Թուրքիա։ Նման նավապետների դեմ անձնական սահմանափակումները պատժամիջոցային սխեմաներին մասնակցությունը կդարձնեն տոքսիկ և կփակեն նրանց մուտքը դեպի քաղաքակիրթ աշխարհ», - ընդգծել է Վլասյուկը։


















































ԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ. Ուիթքոֆֆ
Ժնեւում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները
ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քվեարկությունից
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին
Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը