Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Կառավարությունից:
Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը և համագործակցության ընդլայնման ընդհանուր շահագրգռվածությունը, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար առկա մեծ ներուժն ու գոհունակությամբ նշվել վերջին տարիների գրացած առևտրաշրջանառության աճը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության մի շարք հարցերի շուրջ և արձանագրել, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։
Փոխվարչապետ Գրիգորյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին գոհունակություն են հայտնել ս․թ նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվելիք ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում