Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 5300-ը։ Երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 10900 դեպք։ Այս մասին հայտնել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։
Մասնավորապես, հիվանդության ընդհանուր առմամբ 10 հազար 920 հաստատված դեպքից 5 323-ը մահվան ելք է ունեցել. մահացության ցուցանիշը կազմում է 48,7 տոկոս։ Էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտուրի նահանգը, որին բաժին է ընկնում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 69,7 տոկոսը։
Համաճարակը սկսվել է մայիսին՝ Կոնգոյի ԴՀ-ում և Ուգանդայում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ երկրում բռնկումն ավարտվել է։ Օգոստոսի 25-ին ԱՀԿ-ն հաստատել է այդ տեղեկությունը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...