Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի
Երգչուհի և դերասանուհի Ջեյն Բիրկինին պատկանող բացառիկ Hermès Birkin պայուսակը նոյեմբերի 25-ին աճուրդի կհանվի Փարիզում։ 2009 թվականի սև կաշվե պայուսակը գնահատվել է 40 000-70 000 եվրո։
Պայուսակն առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ, այլև Բիրկինի ձեռագիր գրությամբ և ստորագրությամբ։ 2010 թվականին Աթենք կատարած այցի ժամանակ նա այն նվիրել է ընկերուհուն՝ Ջորջիային՝ պայուսակի վրա թողնելով անձնական հաղորդագրություն․ «Որպեսզի դու ապահով լինես՝ հանուն մեզ՝ քո ընկերների»։
Նվերի պատմությունը կապված է Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետ, որի պատճառով չեղարկվել էին բազմաթիվ չվերթներ, և Բիրկինը չէր կարողացել մեկնել ԱՄՆ։ Փոխարենը նա այցելել էր Աթենքում գտնվող ընկերուհուն։ Նշենք, որ 2021 թվականին Բիրկինին պատկանած մեկ այլ Hermès պայուսակ աճուրդում վաճառվել էր 119 000 ֆունտ ստեռլինգով՝ հինգ անգամ գերազանցելով նախնական գնահատականը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը