Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ
Վատագույն պաշտպանությունը Եվրոպայում. Լեոն Գորեցկայի գոլից հետո մանչեսթերյան ակումբի բաց թողած գնդակների թիվը բոլոր մրցաշարերում հասել է 30-ի։ Սա վատագույն ցուցանիշն է եվրոպական թոփ-5 լիգաների բոլոր թիմերի շրջանում։
10 խաղ առանց «չոր» հանդիպման. «Յունայթեդը» ընթացիկ առաջնության մեկնարկային 10 տուրերից և ոչ մեկում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը (ակումբի պատմության մեջ վերջին անգամ նման բան գրանցվել էր 1986/87 մրցաշրջանում)։ Իսկ նախորդ առաջնությունը լավագույն եռյակում ավարտած թիմերի շրջանում նման հակառեկորդ վերջին անգամ գրանցել էր «Լիվերպուլը»՝ հեռավոր 1966/67 մրցաշրջանում։
Երկարատև հանգրվանում՝ անկման գոտում. Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդն» առնվազն 15 օր կմնա Պրեմիեր լիգայի վտանգավոր գոտում։ Սա ակումբի համար ամենաերկար նմանատիպ ժամանակահատվածն է 1986 թվականի աշնանից ի վեր (այն ժամանակ՝ 28 օր)։
Հատկանշական է, որ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում գրանցվել է նաև մեկ դրական յուրահատուկ նվաճում․ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ակումբը, որը մեկ հանդիպման ընթացքում երկու անգամ երկու գնդակի տարբերությամբ զիջելիս է եղել, բայց երկու դեպքում էլ կարողացել է հավասարեցնել հաշիվը։
Հավելենք, որ 10 տուրից հետո Մայքլ Կարիկի գլխավորած թիմն իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր (1 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 4 պարտություն) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում