Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պահվում է Բրուքլինում, ազատ ժամանակն անցկացնում է կրոնական գրականություն կարդալով և փիլիսոփայություն ուսումնասիրելով. հայտնում է The New York Times-ը։
Մադուրոն կարդում է Աստվածաշունչ և Ղուրան, ինչպես նաև հանդիպում է բանտի հոգևոր սպասավորների, այդ թվում՝ քահանայի և ռաբբիի հետ։ Ձերբակալությունից հետո նա հետաքրքրություն է ցուցաբերել հուդայականության նկատմամբ։ Մադուրոն նախկինում հրապարակայնորեն հայտարարել էր իր սեֆարդյան հրեական ծագման մասին, սակայն նրա շրջապատը պնդում է, որ նախկինում նա այդ կրոնի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել։
Հունվարի 3-ին Մադուրոն և նրա կինը՝ Ֆլորեսը ձերբակալվել և դուրս են բերվել երկրի տարածքից, այնուհետև տեղափոխվել Նյու Յորքի դաշնային դատարան։ CNN-ը հոկտեմբերի 7-ին հայտնել էր, որ Նյու Յորքի դատախազությունը պատրաստվում է նոր մեղադրանքներ ներկայացնել Մադուրոյի և նրա կնոջ դեմ՝ ԱՄՆ քաղաքացիների ենթադրյալ խոշտանգումների առնչությամբ։ Դրանք վերաբերում են այն դեպքերին, որոնք ԱՄՆ կառավարությունը դասակարգում է որպես ամերիկացի քաղաքացիների ապօրինի կալանավորում Վենեսուելայի բանտերում այն ժամանակահատվածում, երբ Մադուրոն իշխանության էր։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը