Ռոնալդուի դստեր լուսանկարն անտարբեր չի թողել Instagram-ի օգտատերերին (լուսանկար)
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում հրապարակել է հունիսին ծնված զույգ երեխաներից մեկի՝ Էվա անունով դստեր լուսանկարը:
Հմայիչ փոքրիկի մասնակցությամբ ուշագրավ կադրը 14 ժամում հավաքել է մոտ 4.5 մլն «հավանում»:
Հիշեցնենք, որ զույգ երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մոր միջոցով: Ընդհանուր առմամբ, 32-ամյա միլիոնատեր մարզիկն ունի 4 երեխա, որից միայն մեկի մոր ինքնությունն է հայտնի: Աստղի առաջին 3 երեխաները ծնվել են փոխնակ մայրերի օգնությամբ:
Ռոնալդուի ընկերուհին՝ 23-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, երկու շաբաթ առաջ ծննդաբերել է իր ու ֆուտբոլիստի առաջին համատեղ երեխային՝ Ալանա Մարտինա անունով աղջկան:
Ավելի վաղ տված հարցազրույցներում Ռոնալդուն խոստովանել էր, որ ինքն ընտանիքի մարդ է ու իրեն ամենաերջանիկն է զգում, երբ շրջապատված է հարազատներով ու երեխաներով: Նա նաև նշել էր, որ երազում է 7 երեխա ունենալ:



















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից