Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում
Գիտություն

Գիտնականները նշել են, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ կյանքի վերջին ակնթարթներին

Պալիատիվ օգնության բժիշկ Քեթրին Մենիքսը մահանալու գործընթացը համեմատել է հեռախոսի մարտկոցի լիցքաթափման հետ: Օրգանիզմին վնասող գործոնը հանգեցնում է էներգիայի սպառման։ Դա կարող է տեղի ունենալ գրեթե ակնթարթորեն՝ վնասվածքի դեպքում, կամ տեւել ամիսներ՝ բնական մահվան դեպքում, հայտնել է «Գիտության աշխարհ. հետաքրքիրը մեր շուրջը» պարբերականը։

Մարմինը դադարում է սնունդ ընդունել, ֆիզիոլոգիական պրոցեսներն աստիճանաբար դանդաղում են, առաջանում է քնկոտություն։ Նախավերջին փուլը քնի եւ արթնության միջեւ սահմանի ջնջումն է։ Էներգիայի սուր անբավարարության պայմաններում մարմինը «միացնում» է պաշտպանիչ ռեակցիան եւ ճնշում է գիտակցությունը։ Մարդը դադարում է ցավ զգալ: Սա այսպես կոչված նախահոգեվարքային վիճակն է։

Հեգվարքը նյարդային համակարգի հուսահատ փորձն է՝ վերագործարկելու օրգանիզմը։ Մարմինն ինտենսիվորեն այրում է  ԱՏՖ-ն հյուսվածքներում։ Սրտի ռիթմը վերականգնվում է, շնչառությունը՝ բարելավվում։ Գիտակցությունը մի քանի րոպե նորմավորվում է։

Հաջորդ փուլը շրջելի կլինիկական մահն է: Սա այն շրջանն է, երբ սիրտը կանգ է առնում, իսկ բջիջները թթվածնի քաղց են ունենում եւ կամաց-կամաց մահանում։ Սակայն նյութափոխանակությունը չի ավարտվում։ Այն իրականացվում է անաերոբ եղանակով եւ հետաձգում է բջիջների մահը։

Ենթադրվում է, որ եթե մարդը մոտակա 5 րոպեի ընթացքում ուշքի գա, կոգնիտիվ կարողությունների վրա հետեւանքները չնչին կլինեն, եւ պացիենտը կկարողանա վերադառնալ բնականոն կյանք: Սակայն, ստանդարտների համաձայն, վերակենդանացումը տեւում է 30 րոպե:

Որոշ հանգամանքներ կարող են բժիշկներին լրացուցիչ ժամանակ տալ: Օրինակ, ծանր հիպոթերմիան: Ցածր ջերմաստիճանը դանդաղեցնում է քայքայման գործընթացը եւ ավելացնում նյարդային բջիջների կյանքի տեւողությունը մինչեւ 2 ժամ:

Նյու Յորքի Գրոսմանի բժշկական կենտրոնի գիտնականների կարծիքով՝ սրտի կանգից հետո մարդը գիտակցության մեջ է մնում եւս 30 վայրկյան եւ, ամենայն հավանականությամբ, ժամանակ ունի գնահատելու հանգամանքները։

Ուղեղի կառուցվածքներն իրենք ապրում են եւս 10 րոպե։ Քունքային բաժինը վերջինն է անջատվում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդը կարող է անընդհատ լսել, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Նա այլեւս չի կարող գիտակցաբար գնահատել տեղի ունեցողը, սակայն բարձրագույն նյարդային համակարգը արձագանքում է ձայնի տոնայնությանը։

Նմանատիպ հետազոտություն են անցկացրել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները։ Նրանք Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայով չափել են 30 մարդու ուղեղի էլեկտրական ակտիվությունը՝ առողջ մարդկանց եւ կլինիկական մահվան վիճակում: Բոլորի համար հնչել են կարճ երաժշտական​​ստեղծագործություններ։ Նրանց նյարդային արձագանքը տարբեր մարդկանց մոտ նույնն էր։

Հետազոտության հեղինակ Էլիզաբեթ Բլունդոնը եկել է այն եզրակացության, որ մահացողի հետ կարելի է խոսել մինչեւ վերջ։ Ուղեղը չի վերլուծի մուտքային տեղեկատվությունը, բայց «ջերմ» ինտոնացիաներն ու մխիթարական խոսքերը որոշակի չափով կհասնեն հասցեատիրոջը։

Կարոլինյան ինստիտուտի գիտնականները նշել են, որ սրտի կանգից հետո ուղեղը ակտիվ է մնում 3 րոպե: Հենց այդ պահին են տեղի ունենում կոնկրետ «մահվան ապրումները»՝ մարմնի վերեւում թռչող հոգու զգացողություն, ճանապարհորդություն թունելով դեպի պայծառ լույս, հանդիպումներ մահացած հարազատների կամ Աստծո հետ:

Այս ապրումների մասին սովորաբար տեղեկացնում են այն մարդիկ, ովքեր զգացել են կլինիկական մահ: Նրանց ճնշող մեծամասնությունն իրենց ապրումները հաճելի են որակում։ Մոտ 15 տոկոսը տառապել է տանջալից, դժոխային զգացողություններով:

Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողների բացահայտումների համաձայն՝ մահամերձ վիճակում դոֆամին եւ սերոտոնին հորմոնները մեծ քանակությամբ արտազատվում են օրգանիզմում:

Որոշակի չափով սա նաեւ պաշտպանիչ ռեակցիա է, բնական ցավազրկող, որն առաջացնում է հալյուցինացիաներ եւ էյֆորիայի զգացում։ Պատկերները, որոնք պացիենտները տեսնում են, կապված են նրանց անձնական կրոնական համոզմունքների եւ տրամադրությունների հետ: