Ադրբեջանցիներին զայրացրել է հեռուստամարաթոնը
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ում զայրացած գրառում է կատարել, թե. «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում, գումար հավաքում սովորական ամերիկաբնակ հայերից Ադրբեջանի օկուպացված տարածքների համար...»:
Շատ են նյարդայնանում ադրբեջանցիները, այնքան շատ, որ այլևս չեն կարողանում դիվանագիտական խողովակների ճաքերը թաքցնել: Արցախի շենացումը Ադրբեջանի թուլացումն է. սա ապացուցված ճշմարտություն է: Արցախը մեր պատմության այն եզակի էջերից է, երբ ոչ թե մենք ենք հեռվից նայում ու կարոտում, այլ մեր թշնամին է նայում այն հողին, որը իրավամբ, պատմականորեն և ուժով մեզ է պատկանում:
Այսօր պետք է հզորացնել Արցախը նաև տնտեսությամբ. երկիրը ոտքի վրա է միայն տնտեսությամբ: Դիվանագիտություն, քաղաքականություն, կրթություն, մշակույթ, բանակ և մյուս բոլոր ոլորտները ածանցյալ են տնտեսությունից: Եթե երկիրը աղքատ է, որևէ ուղղություն չի կարող զարգացում ապրել:
Մասնակցենք Հեռուստամարաթոնին մեր հնարավորության թեկուզ նվազագույն չափով:
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)