Հայաստանի հավաքականը հաղթեց ալբանացիներին
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում մրցեց Ալբանիայի թիմի հետ: Տիրանայում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմն առավելության հասավ 80:63 հաշվով (28:18, 14:20, 23:16, 15:9):
Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմում ամենաարդյունավետը թուրքական «Բեշիկթաշի» ամերիկացի խաղացող Ռայան Բոաթրայթն էր, որը Հայաստանի հավաքականին բերեց 21 միավոր:
Նոյեմբերի 26-ին Հայաստանի թիմը Երեւանում կընդունի Դանիայի հավաքականին:
Հայաստանի հավաքական
1. Ամիրան Ամիրխանով - «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիկթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈւ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից