Ֆելայնին հոգնել է Մոուրինիոյի կամակորություններից
Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին: Փարիզյան թիմը անգլիական ակումբի 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստին առաջարկում է չորս տարվա պայմանագիր հաղորդում է le10sport.com-ը:
ՊՍԺ-ն Ֆելայնիին դիտարկում է փոխարինող 35-ամյա Տիագո Մոտային: Բելգիացու պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: ՊՍԺ-ն մտադիր է բանակցությունները Ֆելայնիի հետ սկսել հունվարին եւ գրավիչ առաջարկով նրա հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կտեղափոխվի Ֆրանսիա:
2013 թվականին «Էվերտոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ֆելաինին արդեն մերժել է անգլիական ակումբի մեկ առաջարկը: Ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Ֆելաինին խփել է 3 գոլ:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից