Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը պատմել է, որ իր մայրը հայուհի է
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը Etokavkaz.ru կայքին տված հարցազրույցում պատմել է, որ իր մայրը հայուհի է:
Գաբուլովին հարցրել են` ի տարբերություն ֆուտբոլիստների մեծ մասի, որոնք սիրում են հանգստանալ կղզիներում, նա նախընտրում է հանգիստն անցկացնել Օսեթիայի լեռներում, ինչո՞ւ: «Մայրս էլ է նույնն ասում: Գուցե իսկապես գենետիկա է: Լեռների սերն ինձ փոխանցվել է նախնիներից: Այնտեղ եմ գնում որդուս` Դանիելի հետ: Նա գիտի, որ իր մի տատիկը` մայրս, հայուհի է, մյուս տատիկը` ռուս: Եվ երկու պապիկներն օս են»,- ասել է ֆուտբոլիստը:
«Իմ որդին տեսել է այն հողերը, որտեղ ապրել են իր նախնիները: Ես ուզում եմ, որ նա իմանա իր արմատների մասին: Իմ երեխաներն ապրում են Մոսկվայում, եւ եթե մենք չվերադառնանք Օսեթիա՝ բնակվելու, նրանք կիմանան այդ երկրի մասին միայն այն, ինչ մենք իրենց պատմենք»,- ասել է Գաբուլովը:
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը հավելել է, որ ցանկանում է, որ իր երեխաները հպարտանան իրենց ազգային արմատներով եւ չգործեն արարքներ, որոնք կարատավորեն իրենց նախնիների պատիվը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից