Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հարցազրույցի մի հատվածը լայն քննարկման առարկա դարձավ՝ կապված Արցախի` Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանի մաս ճանաչվելու հետ, սակայն նա այլ ուշագրավ հայտարարություններ էլ էր արել: Օրինակ, Ֆրանսիայի հյուպատոսություն հիմնելու մասին` «Հայաստանի ամենառազմավարական եւ սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզում»։«Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք` կտեղակայվի Գորիսում, որովհետեւ Գորիսը, մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, մյուս կողմից՝ առանձնակի կապ ունի ֆրանսերենի հետ… թերեւս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է»։
Չնայած դեռ հստակ ժամկետներ չկան, թե երբ է բացվելու հյուպատոսությունը, տարածքն էլ դեռ ընտրված չէ, սակայն, մեր տեղեկություններով, արդեն որոշվել է, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը:Նա հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ստացել է առաջարկ եւ մեծ սիրով համաձայնել․ «Իմ համոզմամբ՝ Գորիսը Հայաստանի ֆրանսախոսության մայրաքաղաքն է, քանի որ ֆրանսերենը պարտադիր դասավանդվում է բոլոր դպրոցներում ե՛ւ որպես օտար երկրորդ լեզու, ե՛ւ թե որպես ընտրովի՝ երրորդ լեզու։
Որպես ֆրանսախոսության կենտրոնի տնօրեն՝ ես կարող եմ հաստատել, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, եթե նախկինում կենտրոնն ուներ 50 այցելու, ապա այսօր` 150, ունենք նաեւ ֆրանսախոս դպրոց` տարբեր մակարդակի երեխաների համար, եթե նախկինում միայն 8-18 տարեկանների համար էր կենտրոնը, հիմա մինչեւ 65 տարեկան այցելու ունենք, հետաքրքրությունների մակարդակն էլ է փոխվել»։
Ափունցը չցանկացավ դեսպանի քաղաքական հայտարարություններին անդրադառնալ, սպառնալիքների մասով էլ ասաց․ «Տարածաշրջանային սպառնալիքները բոլորդ տեսնում եք»:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս