Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ.-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները:
Նախ արձանագրենք, որ պլաստիկ վիրահատությունները պլանային վիրաբուժական միջամտություններ են և, ի տարբերություն այլ վիրաբուժական միջամտությունների, չեն իրականացվում անհետաձգելի կամ շտապ իրավիճակներում։ Եթե անհետաձգելի վիրահատություն պահանջող վիճակներում վիրահատական սեղանին բուժառուի մահվան հավանականություն է լինում, ապա պլաստիկ վիրահատությունների ժամանակ հիվանդի մահվան հավանականությունը բացառվում է։ Վերջապես, մարդը պլանավորել էր գեղեցկանալ, ոչ թե մահանալ։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում բերման էին ենթարկվել նախարար Ավանեսյանի «սրտի «Ուիգմորի»» տնօրեն Զավեն Քոլոյանը, նախարար Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Արֆարմացիա»՝ դեղ ներկրող ընկերության և նույն «սրտի ուիգմորների» նախկին ֆինանսիստ, պետական առողջապահական գործակալության արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, ինչպես նաև լիցենզավորման գործակալության մեկ աշխատակից՝ Տիգրան Ասլաբադյանը։ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործից հետո առողջապահության նախարարությունում լուրեր տարածվեցին, որ, ի թիվս այլ հարցերի, իրավապահ մարմինների մոտ կասկածներ էին առաջացել նաև 2023 թվականին բացված և անմիջապես 600 միլիոն դրամի պետական պատվերի արժանացած անփորձ և անհայտ «Ուիգմոր» հիվանդանոցի լիզենզավորման գործընթացի օրինականության մասին:
Նշվում էր, որ այդ գործակալության աշխատակից Ասլաբադյանին բերման ենթարկելու հանգամանքը պայմանավորված է եղել դրանով։
Տեղեկացնենք, որ նախարարության ներկայիս լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը լիցենզավորման գործակալությունում բաժնի պետ էր դեռ մոտ մեկ տասնամյակ առաջ։ Արդեն շուրջ 7 տարի է, որ նա գործակալության պետն է։
Հայտնի է նաև, որ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի լիցենզավորման գործընթացը 2022 թվականին կազմակերպվել է աննախադեպ արագությամբ` առաջնորդվելով երևի пионер всегда готов սկզբունքով։ Իսկ միգուցե «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցին մեծ արագությամբ լիցենզավորելու համա՞ր է Վահե Ալեքսանյանի՝ անհայտ մասնագիտությամբ և դատական բժշկության հետ որևէ կապ չունեցող եղբայր Մարտին Ալեքսանյանին առողջապահության նախարարությունը «պարգևատրել» Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում «փարթամ» աշխատանքով»:


















































Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ