Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենա Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ Վենս Պակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարել Անօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Վարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներով Շարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. Պապիկյան ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով Երևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմից
Մամուլ

Ծառուկյանի քայլը

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հանրային որոշակի ուշադրություն սևեռվեց հայազգի բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատությանն ու ճակատագրին վերաբերող հարցերի վրա:

Ինչպես հայտնի է, նա Բելառուսում ձերբակալվել էր, անգամ խոսակցություններ կային, որ նրան, հնարավոր է, արտահանձնեն Ադրբեջանին:

Հատկանշական է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որևէ կերպ չմիջամտեց հայազգի բլոգերի ճակատագրին վերաբերող հարցերին: Չնայած, որտեղի՞ց միջամտեին կամ ինչպե՞ս՝ հաշվի առնելով, թե նույն Փաշինյանն ինչ կարգի է փչացրել նաև հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները:

Փոխարենը, ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր անձնական կապերի միջոցով կարողացավ հասնել Բելլա Բաբախանյանի՝ կյանքի ու ազատության հետ կապված հարցի լուծմանը:

Մամուլի հրապարակումներից ու Ծառուկյանի մամուլի քարտուղարի հայտարարությունից հայտնի է, որ ԲՀԿ ղեկավարը անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ վերջինս էլ բարի կամք է դրսևորել:

Հանրագումարում Բելլա Բաբախանյանը հայտնվել է ազատության մեջ և տեղափոխվել է Հայաստան:Ի՞նչ է հուշում այս մերօրյա եղելությունը, ինչի՞ մասին է խոսում:

Ամենից առաջ՝ սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ անհատի, անձի դերը չի կարելի թերագնահատել, այդ թվում՝ միջպետական հարաբերությունների որոշակի կողմերին առնչվող խնդիրներ լուծելու, կարգավորելու առումով:

Ավելին, անձնական կապերը, շփումները, հաստատված հարաբերությունները, նման հարաբերություններով ձևավորված փոխադարձ հարգանքը աշխատում են և ունենում են իրենց բարենպաստ ազդեցությունը նաև ինչ-ինչ կնճռոտ խնդիրներ հարթելու, ինչո՞ւ ոչ՝ նաև նման հարցեր լուծելու վրա:

Սա, իսկապես, դրական օրինակ է այն բանի, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում կարելի է նման հարցեր լուծել ու ոչ միայն:

Եվ պատահական չէ, որ թե՛ նախկինում, թե՛, առավել ևս, հիմա, հատկապես արտաքին դաշտում նկատելի ակտիվություն ու դերակատարություն են ունեցել և ունենում անհատները: Միայն այն տարբերությամբ, որ նախկինում դրանք, որպես կանոն, իշխանության ներկայացուցիչներն էին, հիմա՝ լրիվ հակառակը...