Աբազյանին չի հաջողվել համոզել
«Հրապարակ» թերթը գրել է.
«Հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ պաշտոնյաների ու պատգամավորների փակ լսումներից հետո հայտարարվեց, որ մեկ ամիս հետո նույն ֆորմատով կրկին հանդիպում կլինի։ Մեկ ամիսը լրանում է, սակայն հաջորդ հանդիպման մասին լուր չկա։ Պատճառը, ըստ լուրերի, այն է, որ իշխանություններին չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ մասունքների փոխանակման հարցում։ Փակ քննարկումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում: Հանձնաժողովները ղեկավարում են 2 երկրների ԱԱԾ ղեկավարները:
Ըստ տեղեկությունների՝ Արմեն Աբազյանին չի հաջողվել համոզել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ համագործակցեն, հետեւաբար, անհետ կորածների հարազատներին նոր ասելիք չկա, այդ պատճառով էլ ձգձգվում է հանդիպումը։ Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, չթաքցրեց, որ մասունքները գտնվում են Ադրբեջանում, ասաց, որ ԱԺ քննարկման ժամանակ խոսվել է ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածի կամ զոհվածի մահվան հանգամանքները. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է»»:


















































Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ