Հիմա Փաշինյանը ՀԿ-ների հետ է հանդիպում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջ պարբերաբար հանդիպում էր արտախորհրդարանական ուժերի հետ, հաղորդագրություններ էին տարածում, որ տպավորություն լինի, թե քաղաքական դաշտը պաշտպանում է նրա վարած քաղաքականությունը:
Սկզբում հանդիպողների շրջանակը լայն էր. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյան, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյան, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյան, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյան, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյան, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան եւ այլք։
Սակայն գնալով մասնակիցների շարքերը նոսրացան՝ մնացին ամենահավատարիմները` Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանը: Այս ֆորմատով վերջին հանդիպումը եղել է 2023-ին: Տ․ Խզմալյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ այլեւս Փաշինյանի հետ չեն հանդիպում։ «Գաղափար չունեմ, թե ինչու այդ հանդիպումները տեղի չեն ունենում, բայց, ինչքանով գիտեմ, այժմ հանդիպումներ է ունենում հասարակական կազմակերպությունների հետ:
Տեղյակ չեմ՝ կոնկրետ որ ՀԿ-ների: Պատճառը չգիտեմ, հավանաբար, նա այլեւս կարիք չի զգում մեզ հետ քննարկումներ ունենալու: Մենք, ի պատասխան Փաշինյանի, կազմակերպեցինք ԵՄ-ին անդամակցելու ստորագրահավաք, դա էր մեր պատասխանը` նրա հետ չհանդիպելու: Գործում ենք զուգահեռ ուղղություններով: Ինչքանով հիշում եմ դպրոցական տարիների երկրաչափությունից` զուգահեռները չեն խաչվում: Այժմ էլ ես ոչ մի հանդիպման հրավիրված չեմ նրա կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ