Էդգար Վարդանյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի եւ Յուրմալայի «Սպարտակի» 24-ամյա կիսապաշտպան Էդգար Վարդանյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում հիվանդանոցում։ Այդ մասին հայտնել է լատվիական ՄԵՏՏԱ ակումբի գլխավոր մարզիչ Անդրիս Ռիխետսը։ Վարդանյանը ՄԵՏՏԱ-ում հանդես եկել է 2010-2016-ը՝ տեղափոխվելով Յուրմալայի «Սպարտակ»։
«Այժմ Էդգարը ծայրահեղ ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում։ Ոչ ոք չգիտի՝ ինչ անել։ Անալիզները շատ վատն էին՝ բորբոքում, ներքին վարակ։ Նա արդեն մեկ անգամ եղել էր հիվնադանոցում, բայց բուժվելուց հետո հիվանդությունը դարձյալ գլուխ է բարձրացրել»,- մարզիչի խոսքը մեջբերում է «TVNET Новости»-ն։
Էդգար Վարդանյանն այս տարվա մայիսին է նորամուտը նշել Լատվիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ Լիտվայի ընթացիկ առաջնությունում նա «Սպարտակի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, ինչպես նաեւ գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից