Շախմատի աշխարհի առաջնություն. Մանուէլ Պետրոսյանը բարձրացավ 14-րդ տեղ
Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Տղաների մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստները, ավաղ, միավորներ կորցրին եւ չկարողացան մոտենալ առաջատարներին: Մանուէլ Պետրոսյանն ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Շարդուլ Գագարեի հետ եւ այժմ 5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Այսօր նա սպիտակներով կհանդիպի իրանցի Արյան Ղոլամիի հետ:
Իսկ ահա գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը այս տուրում պարտվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Սեմյոն Լոմասովին եւ 8-րդ տեղից նահանջեց 24-րդ հորիզոնական: Նա այժմ ունի 4,5 միավոր: Այսօր մեր շախմատիստը սպիտակներով կմրցի արգենտինացի միջազգային վարպետ Թոմաս Սոսայի հետ:
Մեր երրորդ մասնակից Տիգրան Կ. Հարությունյանը չնայած հաղթանակ տարավ 7-րդ տուրում, սակայն 3 միավորով առայժմ գտնվում է 109-րդ հորիզոնականում: Նրա առաջիկա մրցակիցը ՖԻԴե-ի վարպետ, հույն Եվգենիոս Իոանիդիսն է:
Աղջիկների առաջնությունում հանդես եկող մեր միակ շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյանը երկրորդ անգամ տանուլ տվեց իր պարտիան մրցաշարում եւ իր ունեցած 3,5 միավորով գտնվում է 47-րդ տեղում: Նա այսօր սպիտակներով ուժերը կչափի ղազախստանցի Ասել Սերիկվայի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի սույն առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից