Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Սպորտ

Հայտնի է, թե ով արժանացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանակին

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ FIFA The Best 2024-ի պաշտոնական արարողությունը։

Արարողության ընթացքում հայտարարվել են տարվա լավագույն ֆուտբոլիստի, լավագույն ֆուտբոլիստուհու, լավագույն դարպասապահի, կանանց թիմի լավագույն դարպասապահի, տղամարդկանց թիմի լավագույն մարզչի և կանանց թիմի լավագույն մարզչի, ինչպես նաև այլ անվանակարգերում հաղթողների անունները։ Ընդհանուր առմամբ, շնորհվել են մրցանակներ 11 անվանակարգում։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

Քվեարկության արդյունքում բրազիլացի ֆուտբոլիստը գերազանցել է հետևյալ մրցակիցներին՝ Ջուդ Բելինգեմ, Կիլիան Մբապե, Դանիել Կարվախալ, Ֆեդերիկո Վալվերդե (բոլորն՝ Մադրիդի «Ռեալ»), Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»), Լամին Յամալ («Բարսելոնա»), Էրլինգ Հոլանդ, Ռոդրի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ֆլորիան Վիրտց («Բայեր») և Տոնի Կրոս:

Տվյալ մրցանակը շնորհելու ժամանակ հաշվի է առնվել ֆուտբոլիստների ելույթները 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Հաղթողը որոշվել է հավաքականների ավագների և մարզիչների, երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկությամբ:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի՝ Այտանա Բոնմատի 

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Այտանա Բոնմատիի հետ միասին հաղթեց չորս մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգա, Իսպանիայի առաջնություն, գավաթ և Սուպերգավաթ:

Բոնմատին Կատալոնական «Բարսելոնայի» սան է և 2016 թվականից հանդես է գալիս «Բարսայի» առաջին թիմում: Իսպանական ակումբի հետ միասին նա նվաճել է 23 տարբեր տիտղոսներ, այդ թվում՝ երեք անգամ դարձել է կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող:

Տղամարդկանց թիմի լավագույն մարզիչ՝ Կառլո Անչելոտի («Ռեալ»)

2023/2024 մրցաշրջանում «Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և հաղթեց Չեմպիոնների լիգան:

Լավագույն մարզչի կոչման համար քվեարկությունում Անչելոտին գերազանցեց հետևյալ մասնագետներին՝ Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական), Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Խաբի Ալոնսո («Բայեր»):

65-ամյա մարզչի գործող աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը:

Կանանց թիմի լավագույն մարզիչ՝ Էմմա Հեյզ («Չելսի», ԱՄՆ հավաքական)

Կանանց լավագույն դարպասապահ՝ Ալիսա Նաեհեր («Չիկագո Ռեդ Սթար»)

Տղամարդկանց լավագույն դարպասապահ՝ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, «Ասթոն Վիլա»)

Անցած ամռանը Մարտինեսը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում հաղթեց Ամերիկայի գավաթը:

2023/2024 մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց 47 հանդիպման ակումբային մակարդակում, որոնցից 15-ում նա դարպասը պահեց անառիկ: Արգենտինացի դարպասապահը երկրորդ անգամ երեք տարվա ընթացքում ճանաչվեց լավագույն դարպասապահ՝ ըստ FIFA-ի վարկածի:

Տարվա 11 լավագույն ֆուտբոլիստները՝ Էմիլիանո Մարտինես, Դանի Կարվախալ, Անտոնիո Ռյուդիգեր, Ռուբեն Դիաս, Վիլյամ Սալիբա, Ջուդ Բելինգհեմ, Ռոդրի, Տոնի Կրոս, Լամին Յամալ, Էրլինգ Հոլանդ, Վինիսիուս Ժունիոր

Տարվա 11 լավագույն ֆուտբոլիստուհիները՝ Ալիսա Նաեհեր, Լուսիա Բատլ, Էսթեր Պարեդես, Նաոմի Գիրմա, Լյուսի Բրոնզ, Այտանա Բոնմատի, Լինդսի Հորան, Պատրի Գույարո, Սալմա Պարալուելո, Կերոլայն Գրեմ Հանսեն

FIFA Marta Award՝ Մարտա

FIFA Puskás Award՝ Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»)

«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվողը դարձավ Պուշկաշի մրցանակի դափնեկիր։ Արգենտինացին գեղեցիկ գոլը խփել էր «Էվերթոնի» դարպասին (3:0) ԱՊԼ 2023/2024 մրցաշրջանի 13-րդ տուրի խաղում։

Լավագույն երկրպագու՝ Գիլյերմե Գանդրա Մոուրա

Ֆեյր-փլեյ մրցանակ՝ Տիագո Մայա