Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է «Բնապահպանական բազմակողմ համագործակցության նորացում․ հարմարվելով այսօրվա մարտահրավերներին և վաղվա հնարավորություններին» խորագրով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը։
Նախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է, որ այսօր խնդիրը բազմակողմ համագործակցության կարևորությունը վերագնահատելը չէ, այլ այն ժամանակակից մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու և գործնական արդյունքներ ապահովելու կարողությունը։
Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է երեք առանցքային ուղղության՝ գլոբալ հանձնառություններից գործնական իրականացման անցմանը, բազմակողմ համագործակցությունը լրացնող նախաձեռնությունների արդյունավետ կիրառմանը և առավել ուժեղ քաղաքական առաջնորդության անհրաժեշտությանը։
Նախարարը ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, հետևաբար դրանց արձագանքները ևս պետք է լինեն առավել համակարգված։
Որպես COP17-ը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկիր՝ Հայաստանը ձգտում է Երևանում կայանալիք համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումը, հավակնություններն ու իրականացման միջոցները, ինչպես նաև գլոբալ որոշումներն ու ազգային և տեղական մակարդակներում իրականացվող գործողությունները։
Սա է Հայաստանի COP17 նախագահության և Taking Action for Nature՝ «Գործողություններ հանուն բնության» կարգախոսի հիմքում ընկած մոտեցումը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով