Սի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրան
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը եռօրյա պետական այցով ժամանել է ԱՄՆ։ «Էնդրյուս» ավիաբազայում նրան անձամբ դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա Վաշինգտոնի կողմից առանձնահատուկ հարգանքի դրսևորում է, քանի որ Ամերիկայի առաջնորդները չափազանց հազվադեպ են անձամբ օդանավակայան մեկնում՝ դիմավորելու օտարերկրյա հյուրերին։
Ժամանելուն պես Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է լինեն «գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ», կառուցեն կայուն հարաբերություններ և մրցակցությունը պահեն ողջամտության սահմաններում։
Չինաստանի ղեկավարին դիմավորել են 30 մետրանոց կարմիր գորգով։ Լրագրողները նկատել են, որ շքեղ ընդունելությունը նման է անցած ամառ Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, երբ քննարկվում էր Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու հարցը։
Առաջնորդները նախատեսում են մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունները, առևտուրն ու մաքսատուրքերը։ Սպասվում է, որ Թրամփը կբարձրացնի ամերիկյան ապրանքների սակագների նվազեցման և հազվագյուտ հողային միներալների ներկրման ավելացման հարցերը։ Իր հերթին, Սի Ծինփինը կարող է անդրադառնալ Թայվանին ամերիկյան զենքի մատակարարումների սառեցման կամ չեղարկման թեմային։
Բանակցությունները կայանալու են Սպիտակ տանը։ Երեկոյան նախատեսված է հանդիսավոր ընթրիք, որին հրավիրված են նաև ամերիկյան տեխնոլոգիական հսկաների ղեկավարները, այդ թվում՝ Իլոն Մասկն ու Ջենսեն Հուանգը։Բացի այդ, առաջին տիկնայք Մելանյա Թրամփն ու Փեն Լիյուանը կայցելեն Ասիական արվեստի ազգային թանգարան, իսկ օրվա ծրագիրը կավարտվի Ազգային արխիվում պատմական փաստաթղթերին ծանոթանալով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով