Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող. Չեմ զղջում, որ գարեջուրն ու խորովածը նախընտրեցի ֆուտբոլի փողերից
Իտալիայի ազգային հավաքականի, «Ռոմայի», «Յուվենտուսի» ու «Ինտերի» նախկին հարձակվող Պաբլո Օսվալդոն պատմել է, որ հրաշալի է զգում ֆուտբոլից հեռանալուց հետո: 31-ամյա իտալացին կարիերան ավարտել էր նախորդ տարի եւ դարձել ռոկ երաժիշտ:
«Ես սկսեցի ատել այն, ինչը միշտ սիրում էի: Ֆուտբոլն արժանի է հարգանքի, սակայն ես ասադո (արգենտինական խորոված) եւ գարեջուր սիրում եմ ավելի շատ, քան փող:
2016-ի դեկտեմբերին ինձ հետ կապ հաստատեց Խորխե Սամպաոլին, որն այդ ժամանակ գլխավորում էր «Սեւիլիան»: Նա ինձ ասաց, որ իրեն հարձակվող է հարկավոր, իսկ ես կարող եմ ցանկացածս ամեն բան անել դաշտում ու դրա սահմաններից դուրս: Ես պատասխանեցի, որ շուտով Cosquín Rock ֆառատոնն է, իսկ նա նշեց, որ հասկանում է, որ ես չեմ կարող բաց թողնել այդ միջոցառումը»,- Օսվալդոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Իտալացի հարձակվողի վերջին ակումբը եղել է արգենտինական «Բոկա Խունիորսը», որը նրանից հրաժարվել էր պայմանագիր կնքելուց 2 շաբաթ անց: Հանդիպումից առաջ Օսվալդոն աղջիկ էր տարել հյուրանոցային համար՝ խախտելով կարգապահական կանոնները:
Իտալիայի հավաքականի կազմում հարձակվողը 2011-2014-ն անցկացրել է 14 հանդիպում եւ խփել 4 գոլ:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից