Ռոնալդուի ընկերուհին նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսն «Instagram»-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել նորածին դստեր` Ալանա Մարտինայի հետ:
Ռոնալդուի չորրորդ երեխան, հիշեցնենք, լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11-ին Մադրիդում:
«Լինելով մայր տան մյուս երեխաների համար և դաստիարակելով նրանց այս ամբողջ ընթացքում` ես փորձ ու մեծ երջանկություն եմ ձեռք բերել: Իսկ հիմա` Ալանա Մարտինայի ծնունդով, մենք լիարժեք երջանիկ ենք: Շնորհակալ եմ մեր ընկերներին, բարեկամներին և ծանոթներին, ովքեր իրենց զանգերով, հաղորդագրություններով և այցելություններով ուրախացնում են մեզ:
Մենք շատ ուրախ և շնորհակալ ենք Աստծուն մեր փոքրիկ Ալանա Մարտինայի առողջության համար, իհարկե նաև մեր մյուս` 3 երեխաների համար, որոնց ես ցանկանում եմ գրկել և համբուրել:
Այս զգացումը չեմ փոխի ոչնչի հետ: Սիրում եմ իմ ծնողներին և իմ ընտանիքին»,- գրել է Ջորջինան:
Հիշեցնենք` Ռոնալդուն ևս 3 երեխա ունի փոխնակ մայրերից. որդին` 7-ամյա Կրիշտիանու-կրտսերը և երկվորյակներ Էվան և Մաթեոն, ովքեր լույս աշխարհ են եկել ամռան սկզբին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից