ԱՄՆ-ում ցանկանում են մրցաշար անցկացնել ԱԱ-2018-ում չհայտնված հավաքականների համար
ԱՄՆ-ում կարող է միջազգային մրցաշար անցկացվել այն հավաքականների համար, որոնք չեն հայտնվել աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլերում:
«ESPN»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարին մասնակցելու կհրավիրի Իտալիային, Հոլանդիային, Գանային, Չիլիին և մյուս հավաքականներին:
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ում ընկերական խաղեր անցկացնելու ծրագրեր կան: Այն տեղի կունենա մինչև Ռուսաստանում կայանալիք առաջնության մեկնարկը` ակումբային մրցաշրջանի ավարտից հետո:
Բացի ԱՄՆ-ից, Իտալիայից, Հոլանդիայից և Չիլիից ԱԱ-2018-ում չեն հայտնվել նաև այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Կոտ-դ'Իվուարը, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան, Իռլանդիան, ինչպես նաև Հայաստանի ազգային ընտրանին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից