Իտալիայի հավաքականի պատճառով մարզիչը չի խոսում կնոջ հետ
Իտալական «Ջենոա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինին բոյկոտ է հայտարարել իր… կնոջը:
53-ամյա մասնագետը La Reppublica օրաթերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2018թ աշխարհի առաջնության անցումային խաղում Իտալիայի հավաքականի պարտությունը Շվեդիայի հետ խաղում բացասաբար է անդրադարձել իր ընտանեկան հարաբերությունների վրա: Պարզվում է, որ Դավիդե Բալարդինին արդեն մի քանի օր է չի շփվում իր կնոջ հետ, որն ազգությամբ շվեդ է:
«Ես անցած ուրբաթ օրվանից սկսած չեմ խոսում կնոջս հետ: Նրա հարազատները տոնելով իրենց հավաքականի հաղթանակը, անընդհատ ծաղրում էին մեր ազգային թիմին: Այսպես երկար շարունակել չի լինի», – ասել է փորձառու մարզիչը:
Սակայն Իտալիայում այժմ հիասթափություն են ապրում բոլորը, քանի որ իրենց սիրելի հավաքականը՝ «Սկուադրա աձուրան», վերջին 60 տարիների ընթացքում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Այն, թե ինչպիսի ողբերգություն է ապրում իտալական ժողովուրդն այս ձախողումից հետո, պարզ երեւում է խաղից հետո Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուջի Բուֆոնի տված բլից հարցազրույցի ժամանակ, երբ 39-ամյա դարպասապահը չի կարողանում զսպել արցունքները:
Վերջին անգամ Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնությունը բաց էր թողել 1958 թվականին, երբ ընտրական փուլի վերջին խաղում 1:2 հաշվով անսպասելի պարտվել էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Սակայն այն ժամանակ ֆուտբոլային «ողբերգությունը» տեղի էր ունեցել Իտալիայից հազարավոր կիլոմետրեր հեռու, Բելֆաստում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից