ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել
Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական գնումների համակարգը նման է մութ անտառի, որտեղ մտնում են իշխանությանը մերձ անձինք, մասնակցելու հայտարարված գնումների մրցույթներին։ Գրում է Armlur.am-ը:
Բանն այն է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։ 6 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 674 մլն 538 հազար դրամ։
Պայմանագրերի գնման առարկան և ծառայությունները Հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են կամ ավտոճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։
Իսկ ում է պատկանում «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն․
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։
«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը:
Պայմանագրով սահմանվում է նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ կատարել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Սևան-Իջևան, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապահների տարբեր հատվածները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg