Չարենցավանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 49-ամյա կնոջ մարմին
Հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ`ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան 1Ա թաղամասի տներից մեկի բակում դի կա։
Ոստիկաններն ու պարեկները շենքի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Նաիրա Ն-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg